Ֆիլմեր

Արշիպելագ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2016
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Արշիպելագ
Պրոդյուսեր(ներ) Բենժամեն Յուգե
Ռեժիսոր Բենժամեն Յուգե
Սցենարի հեղինակ(ներ) Բենժամեն Յուգե
Օպերատոր Բենժամեն Յուգե
Երաժշտությունը` Անտոնիո Նարդի
Հնչյունային ձևավորող` Ռոբ Մալոուն
Մոնտաժող` Նիլ Լենթոլ
 

Սինոփսիս

Ֆարերյան կղզիները հյուսիսատլանտյան փոփոխական կլիմայի ավերիչ ազդեցության հետքերը կրող և վայրի գեղեցկությամբ առանձնացող կղզիների մի հեռավոր խումբ են: Սա անցումային փուլում գտնվող մի համայնք է, որ մի կողմից կապված է արդի աշխարհին և տեխնոլոգիաներին, մյուս կողմից մի վայր է, որտեղ մարդիկ և բնությունը շաղկապված են նույն կերպ, ինչպես որ եղել են սերունդներ շարունակ: Ֆարերյան կղզիների բնակիչները դարեդար ապրել են հպարտանալով իրենց շրջապատող բնական ռեսուրսներով՝ մարդու և բնության միջև գոյություն ունեցող պայմանագրի համաձայն, որը հիմնված է հավասարակշռության ու ինքնաբավության վրա: Հավատարիմ մնալով իրենց ավանդույթներին՝ ժամանակակից ֆարերցիները դեռևս շարունակում են կետորսությամբ զբաղվել: Այս ոչ առևտրային, բայց հակասական սովորությունն արդեն երկար ժամանակ է, ինչ արևմտյան հանրության ուշադրության կենտրոնում է, և այժմ «Ծովային ֆաունայի պաշտպանության հանրույթ» միջազգային հասարակական կազմակերպությունը կետորսության դեմ իր ամենամեծ արշավն է նախաձեռնել: Այս երկու տարբեր էկոլոգիական տեսլականների բախումը կարող է արշիպելագի դեմքն ընդմիշտ փոխել:

Մրցանակներ
Լավագույն ուսանողական ֆիլմ, Շեֆիլդի վավերագրական կինոյի փառատոն, Մեծ Բրիտանիա, 2015, Դեյվիդ Լ. Ուոլփերի անվան ուսանողական մրցանակ, Վավերագրական կինոյի միջազգային ընկերակցության (IDA) մրցանակաբաշխություն, Լոս Անջելես, 2015, Հանդիսատեսի մրցանակ, Ուսանողական  ֆիլմերի Sehsüchte ՄԿՓ, Պոտցդամ, Գերմանիա, 2016, Լավագույն վավերագրական ֆիլմ, Հատուկ հիշատակում, Բնապապանական ֆիլմերի ՄՓ (FIFE), Փարիզ, 2016, Ժյուրիի մրցանակ, «Աշխարհի ձկնորսներ» ԿՓ, Ֆրանսիա, 2016, Ուսանողական ֆիլմերի «Գայա» մրցանակ, Բոզքաադայի բնապահպանական վավերագրական ֆիլմերի ՄՓ (BIFED), Թուրքիա, 2015

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն