Ֆիլմեր

Հույսի քամիներ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Հայկական համայնապատկեր

Հույսի քամիներ
Պրոդյուսեր(ներ) Օլեգ Ամիրյան
Ռեժիսոր Օլեգ Ամիրյան
Սցենարի հեղինակ(ներ) Օլեգ Ամիրյան
Օպերատոր Օլեգ Ամիրյան
Երաժշտությունը` Բախ, Բեթհովեն, Չայկովսկի, Գրիգ, Մոցարտ, Վիվալդի
Մոնտաժող` Իվան Ուստիմենկո
Նկարահանվել են` Բաբակ, Օլեգ Ամիրյան
 

Սինոփսիս

Բաբակը ծնվել է ողնուղեղի մանկական կաթվածով և ամբողջ կյանքում տառապում է նոպաներից` ասես իր մարմնի ծուղակում բանտված: Օլեգը մուայ թայ մարզաձևի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և զբաղվում է էքստրեմալ յոգայով, որն ուսուցանում է, թե ինչպես հաղթահարել ցավն ու ստիպել մարմնին այնպես արձագանքելու, ինչպես ուզում ես: Օլեգն ու Բաբակը հանդիպում են Շարլոթի հայտնի ակումբներից մեկում Օլեգի եղբոր կազմակերպած երեկույթին, որտեղ հեռախոսահամարներ են փոխանակում: Օլեգը որոշում է այցելել նրան տանը: Զրույցի ընթացքում Օլեգը Բաբակի աչքերում նկատում է, որ նա ներքուստ մարտիկ է, և ընդամենը օգնող ձեռք է պետք, որպեսզի Բաբակն իրեն լավ զգա: Օլեգն առաջարկում է նրան օգնել իր էքստրեմալ յոգայով, և Բաբակը համաձայնվում է մարզվել: Մի քանի ամիս անց նրա ինքնազգացողոթյունը լավանում է, նոպաները դադարում են, և Բաբակն սկսում է ավելի շատ ժպտալ: Ամեն ոք ներքուստ մարտիկ է, բայց քչերն են ընտրում պայքարը, և միշտ չէ, որ կա Օլեգի նման օգնող մեկը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն