Ֆիլմեր

Սիման Կայատե

Վերադարձ
Սիման Կայատե

Պորտուգալական և ֆիննական անունքներ ունեցող Սիմաոն ապրել և որպես դերասան/ռեժիսոր աշխատել է Լիսբոնում, Լոնդոնում և Լյուքսեմբուրգում: 2006 թվականին Լոնդունի Գոլդսմիթի համալսարանի դրամայի և թատերական արվեստի բաժնում բակալավրի աստիճան ստանալուց հետո նա մասնակցումէ Լիսբոնում տեղի ունեցած Գյուլբենկյան հիմնադրամի Կատարողական արվեստի սեմինարին: Որպես դերասան նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Վերներ Շրոյտերը և Ռոբերտո Ֆաենցան: 2007-ին նրա կարճամետրաժ ‘The Blind Voyeur’-ը (Կույր լրտեսը) Filmaka կինոփառատոնի ժամանակ Վերներ Հերցոգի կողմից պարգևատրվեց Ժյուրիի մրցանակով: Սիմաոն այժմ ընդունվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի կինոարվեստի մագիստրատուրա, նաև Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի անդամ է: Նյու Յորքում նա աշխատել է Դարրեն Առոնոֆսկու պրոդյուսերական ընկերության՝ ‘Protozoa Pictures’-ի հետ: Նրա ‘The Trip’ (Ճամփորդություն) ֆիլմի պրեմիերան կայացավ 2011 թվականի Կաննի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ կինոֆոնդերի բաժնում:

 

Կինոցանկ  

Օրիանա (2007), Կույր լրտեսը (2007), Bleecker Playground (2008), Օդում սեր կա (2008), Թախիծից դուրս (2008), Կատարյալ վարդը (2008), Ճամփորդություն (2011).

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն