Ֆիլմեր

Հեռվից սիրուն է երևում

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2012
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Հեռվից սիրուն է երևում
Պրոդյուսեր(ներ) Անտոն Կեռն, Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Ագաթա Շիմանսկա
Ռեժիսոր Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ
Սցենարի հեղինակ(ներ) Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ
Օպերատոր Վիլհելմ Սասնալ
Նկարիչ Մարեկ Զավերուխա
Հնչյունային ձևավորող` Իգոր Կլյաչինսկի
Մոնտաժող` Բետա Վալենտովսկա
Նկարահանվել են` Ագնեշկա Պոդշյադլիկ, Մարչին Չառնիկ, Պյոտր Նովակ
 

Սինոփսիս

Գյուղում թեժ ամառ է: Ամեն ինչ քայքայվում է, մարդիկ ամեն տեսակ աղբ ու թափոն հավաքելով են գլուխները պահում: Գլխավոր հերոսը` Պավելը, ապրուստը հոգում է մետաղի ջարդոն հավաքելով: Նա ապրում է իր տարեց ու հոգեկան հիվանդ մոր հետ, որի հետ ի վիճակի չէ լեզու գտնել, ուստի տնից դուրս է անում: Պավելը հարսնացու ունի, նրանք մտադիր են ամուսնանալ: Բայց մի օր Պավելը հանկարծակի անհետանում է. ոչ ոք չգիտի նրա տեղը: Հարևաններն սկսում են գողություն անել լքված տնից. սկզբում` ամաչելով, ծածուկ, գիշերվա քողի տակ, ապա շարունակում են միանգամայն բացեիբաց: Ինչ-որ պահի ամբողջ համայնքը հավաքվում է տան մոտ ու վերցնում քիչ թե շատ օգտակար ամեն բան: Պավելը հայրենի գյուղ է վերադառնում, բայց այլևս ոչինչ չի մնացել: Եվ քանի որ ամենադժվար բանը ուրիշներին մեր արած վատությունը ներելն է, համայնքը Պավելին թույլ չի տա մնալ:

Մրցանակներ
Լեհական մրցույթի Մեծ մրցանակ, ("Նոր հորիզոններ" ԿՓ, Վրոցլավ, Լեհաստան)

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն