
Գեորգի Օվաշվիլի
Վերադարձ
Գեորգի Օվաշվիլի (ծն.1963, Մզխեթ, Վրաստան)
1981-1986 թթ. սովորել է պոլիտեխնիկական ինստիտուտում: 1996-ին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, իսկ 2006-ին` Հոլիվուդի Universal կինոստուդիային կից Նյու Յորքի կինոակադեմիան: Դերասան է եղել պետական թատրոնում, մանկական պիեսներ բեմադրել և գովազդային գործակալություն պահել: Նյու Յորքում հեռարձակվող ՙՎրացական լրատու՚ հեռուստածրագրի հեղինակն է եղել: Նրա ՙԱչքի մակարդակով՚ կարճամետրաժ ֆիլմը (2005) բազմաթիվ մրցանակներ է ստացել: Մի շարք սուր ու նրբին կարճամետրաժներ է նկարահանել, որոնցից հատկապես հիշատակության են արժանի ՙՍայլակը՚ (Ժյուրիի մրցանակ Կիևի ՙԵրիտասարդություն՚ ՄԿՓ-ում) և ՙԱչքի մակարդակով՚-ը (Նյու Յորքի կինոակադեմիայի խրախուսական մրցանակ Բեռլինի ՄԿՓ-ում, 2005, Օդենսեի ՄԿՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակ): ՙՄյուս ափը՚ նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Շատ կարճ պատմություն (1993), Սայլակը (1996), Հրաշք (2000), Աչքի մակարդակով (2003), Արևոտ երկրի սերենադ (2004), Կապ (2005), Մյուս ափը (2009):
