Նորություններ

"Ինձ համար կարևոր է, որ հանդիսատեսը չձանձրանա",- ասում է Իրանցի կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին:

Վերադարձ 19 Հուլիսի 2008 18:20
Հուլիսի 18-ին Տիկնիկային թատրոնում ուսանողների,կինոսիրողների և լրագրողների հետ վարպետության դաս անցկացրեց Իրանցի կինոռեժիսոր` Դարյուշ Մեհրջուին:
"Վերջին տարիներին, շուրջ 103-104 ֆիլմ արգելվել է, որովհետև կինոյի ճակատագիրն Իրանում որոշում են գաղափարախոսություն քարոզողները",-ասաց Իրանցի կինոռեժիսորը:Իրանական ազգային կինոյի մասին, Դարյուշ Մեհրջուին ասաց. "Իրանում զվարճանքներ գրեթե չկան. կրկես, բալետ, կաբարե, բար ամեն ինչ արգելված է կառավարության կողմից: Կառավարությունը կգերադասեր իսպառ վերացնել կինոարտադրությունը: Այն կինոն, որն իսկապես ծաղկում է և ամբողջ աշխարհում մրցանակներ է շահում անընդունելի է Իրանական կառավարության համար :Նրանք մեծ գումարներ են ներդնում պրոպագանդիստական ֆիլմեր ստեղծելու համար, բայց այդ ֆիլմերն սովորաբար ձախողվում են",- ասում է Դարյուշ Մեհրջուին: Նա ասաց, որ իրանցիներն ու հայերը ընդհանրություններ ունեն, խառնվածքով նման են, արվեստասեր են ու պոետներ սիրող: Այսօր, ըստ նրա, տեխնիկական հնարավորությունների մատչելիության շնորհիվ գրականությունն ու պոեզիան ստեղծվում են կինոյի միջոցով: " Իմ ֆիլմերում առկա է սերը մարդկանց նկատմամբ և շատ կարևոր է, որ այն փոխանցվի հանդիսատեսին",- ասում է իրանցի կինոռեժիսոր Դարյուշ Մեհրջուին:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն