Նորություններ

Մշակույթների երկխոսության փառատոնը հայտարարում է 40.000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ

Վերադարձ 28 Փետրվարի 2012 15:39

Մշակույթների երկխոսության փառատոնը հայտարարում է դրամաշնորհային ծրագրի մասին՝ 40.000 ԱՄՆ դոլարի չափով, 30 րոպեանոց այն վավերագրական ֆիլմի համար, որը լավագույնս՝ ստեղծագործական և կենսունակ կերպով, կնկարագրի փառատոնի նշանաբանը:

Հայտերը կարող են ուղարկվել մինչև ապրիլի 30-ը ռեժիսորական/պրոդյուսերական խմբերի կողմից, աշխարհի տարբեր երկրներից: Հաղթողի անունը կհրապարակվի Կաննի կինոփառատոնի ընթացքում, և ֆիլմի արտադրությունը կսկսվի հրապարակումից անմիջապես հետո: Ստեղծված վավերագրական ֆիլմը առաջին անգամ կցուցադրվի Բրյուսելում, 2012թ-ի հոկտեմբերի 20-23-ը ընկած ժամանակահատվածում, որից հետո այն կներկայացվի աշխարհի տարբեր կինոփառատոնների:

Մշակույթների երկխոսության միջազգային կինոփառատոնը աշխարհի առաջին փառատոնն է, որը նվիրված է աշխարհայնացմանը (Globalization): Այն ներկայացնում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնց հերոսները որոնում են իրենց ինքնությունը, փորձում են պահպանել յուրահատկությունն ու պատկանելությունը՝ ընկալելով և հարգելով տարբեր մշակույթները:

Համաձայն մրցույթի կանոններին, որը կտևի փետրվարի 15-ից ապրիլի 30-ը, հարկավոր է ուղարկել կենսագրություն, ֆիլմոգրաֆիա, երաշխավորագիր, մամլո հրապարակումներ, թեմայի/սինոպսիսի ծանուցագիր, ռեժիսորի հակիրճ մեկնաբանություն, ինչպես նաև վավերագրական ֆիլմի ընդհանրական բյուջե`նշելով երկիրը և նկարահանման վայրը, հետևյալ հասցեով` dashimova@dciff.net, diana.ashimova@gmail.com.

Նամակի վերնագիրը պետք է լինի «Project for grant»:

Հավելյալ տեղեկությունների համար, դիմել ծրագրի տնօրեն`Դիանա Դաշիմովային հետևյալ էլ. փոստով՝ dashimova@dciff.net, diana.ashimova@gmail.com, http://dciff.net/en/news, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +7 777 272 60 15


 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն