
Սերտ շփում
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2016 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Էվա Էյսենլոֆել, Լեոնտին Պըտի, Յոստ դե Վրիես |
Ռեժիսոր | Դավիդ Վերբեք |
Սցենարի հեղինակ(ներ) | Դավիդ Վերբեք |
Օպերատոր | Ֆրանկ վան դեն Էդեն |
Նկարիչ | Մարիո Իվեզիչ |
Երաժշտությունը` | Դավիդ Բոուլտեր |
Հնչյունային ձևավորող` | Պետեր Վարնիեր |
Մոնտաժող` | Սանդեր Վոս |
Նկարահանվել են` | Գրեգուար Կոլեն, Լիզի Բրոշըրե, Սլիման Դազի |
Սինոփսիս
Նորօրյա պատմություն է մի մարդու մասին, որը հեռակառավարվող անօդաչու ինքնաթիռով պատահաբար դպրոց է ռմբակոծել: Իվանը, ինքնաթիռը կառավարելով հեռավոր օդային բազայից, երբեք չի եղել այն երկրներում, որոնք ռմբակոծում է, և ոչ էլ երբևէ դիպել է այն ինքնաթիռին, որով սպանում է: Ժամանակակից պատերազմը նրան իր զոհից հեռու է պահում: Սակայն այս միջադեպից հետո Իվանի անհաղորդությունը սկսում է տարածվել իր կյանքում ամեն ինչի վրա: Նա անկարող է գլխից հանել այն մարդկանց, որոնց սպանել է, և պատումը վերածվում է ենթագիտակցության միջով ընթացող ուղևորության: Իվանի սիրահարվածությունը Սինդի անունով աղջկան, մեղավորության զգացումն ու հետաքրքրասիրությունը զոհերի հանդեպ շարունակում են արձագանքել ընդհուպ մինչև այն պահը, երբ նա սկսում է լիովին գիտակցել, թե ինչ է արել և ով է ինքը:
