Նորություններ

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ. 12 հուլիսի

Վերադարձ 13 Հուլիսի 2012 10:56
ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ. 12 հուլիսի

Փառատոնային հինգերորդ օրվա ասուլիսներում ներկայացվեցին Միջազգային վավերագրական մրցույթում ներկայացված “Տղամարդկանց դպրոց”, Միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված “Իշխանավորը”, “Ամառ” և “Ապագան ձգվում է հավերժ” ֆիլմերը: Տոմազո Կոտրոնեյը, Պիեռ Շյոլերը, Խոսե Լուիս Տորրես Լեյվան և Օզջան Ալփերը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կեսօրից հետո տեղի ունեցավ անվանի կինոռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովի վարպետության դասը: “Երևանյան պրեմիերաների” շրջանակներում տեղի ունեցան Կոզիմա Սփենդերի “Առանց Գորկու” և Ռուբեն Քոչարի “Երվանդ Քոչար. Տարածական նկարչություն” ֆիլմերի ցուցադրությունները: Կեսօրին մեկնարկեց նաև Յուրի Երզնկյանին նվիրված “Հարգանքի տուրք” ծրագիրը` նրա “Խաթաբալա” ֆիլմի ցուցադրությամբ: Երեկոյան օրակարգը ներառեց նաև Հայաստանի ազգային կինոակադեմիայի հանդիպումը Փարաջանովի թանգարանում:

Օրվա կարևորագույն իրադարձությունն, անխոս, Հայ Առաքելական Եկեղեցու “Եղիցի լույս” մրցանակի շնորհումն էր աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ինքը ռեժիսորին հանձնեց մրցանակը Էջմիածնում` Գևորգյան ճեմարանի Հանդիսությունների սրահում: Իսկ արդեն երեկոյան Երևանում` “Մոսկվա” կինոթատրոնի լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Սոկուրովի “Ֆաուստ” ֆիլմի Երևանյան պրեմիերան:

Օրն ամփոփվեց ինչպես միշտ ամառային տոներով` Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա ջազ համերգով և Կենդանաբանական այգում և Պողոսյան այգիներում ֆիլմերի բացօթյա ցուցադրություններով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն