Նորություններ

Պավել Կոստոմարով. «Ռեժիսորը կառուցում է տուն, իսկ օպերատորը ներկում է այն»

Վերադարձ 16 Հուլիսի 2010 12:00
Պավել Կոստոմարով. «Ռեժիսորը կառուցում է տուն, իսկ օպերատորը ներկում է այն»

«Մի օր ընկերս մտավ դասասենյակ, և ես նրա ձեռքին տեսա փոքրիկ ֆոտոխցիկ, այդ ժամանակ ես ինձ հարց տվեցի, թե ինչու ես էլ չունեմ,- անկեղծորեն պատմում է ռեժիսոր Պավել Կոստոմարովը,- Այդ դեպքից հետո ես իհարկե գնեցի ինձ համար ֆոտոխցիկ ու ամբողջությամբ տարվեցի լուսանկարչությամբ»: Մասնագիտությամբ օպերատոր և ռեժիսոր Պավել Կոստոմարովը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Միջազգային վավերագրական մրցույթին ներկայացրել է «Երկուսով» ֆիլմը: Այն սիրո ու ներդաշնակության մասին է:
«Երբ ռեժիսոր ես, դժվար է զբաղվել օպերատորի աշխատանքով,- ասում է Պավել Կոստոմարովը,- ռեժիսորը կարծես կառուցում է տուն, իսկ օպերատորը այն վարպետն է, ով ներկում է այդ տունը: Ճիշտ չէ և հաճախ դժվար է, երբ ներկում ես տուն, որը քեզ թվում է ճիշտ չէ կառուցած և ուր որ է կփլվի»:
Պավել Կոստոմարովը առաջին անգամ է Հայաստանում և արդեն հասցրել է լինել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում: Նա արտահայտում է իր տպավորություններն ու հիացմունքը, անկեղծորեն խոսում Փարաջանովի տուն-թանգարանից ստացած մեծ էներգետիկայի մասին և ավելացնում, որ ռեժիսորը պետք է իր կյանքը դարձնի արվեստ:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն