Ֆիլմեր

Գամերը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2012
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Գամերը
Պրոդյուսեր(ներ) Օլեգ Սենցով, Օլգա Ժուրժենկո
Ռեժիսոր Օլեգ Սենցով
Սցենարի հեղինակ(ներ) Օլեգ Սենցով
Օպերատոր Եգոր Պետրիկ, Գենադի Վեսելկով
Նկարիչ Եվգենյա Վրադի
Հնչյունային ձևավորող` Վլադիմիր Կոզլով
Մոնտաժող` Դմիտրի Կունդրուցկի
Նկարահանվել են` Վլադիսլավ Ժուկ, Ալեքսանդր Ֆեդոտով, Ժաննա Բուրուկ
 

Սինոփսիս

Տղայի անունն Ալեքս է, բայց համակարգչային խաղորդների` գեյմերների աշխարհում, որտեղ նա անցկացնում է իր ժամանակի մեծ մասը, հայտնի է որպես Կոս: Համակարգչի էկրանի առաջ անցկացրած ահռելի ժամանակը սկսում է փոխհատուցվել. ուկրաինական փոքր գյուղի խաղային ակումբներում նա Quake հրաձգային խաղի անվիճելի արքան է, ՙnoob՚-երի` ավելի երիտասարդ ու նվազ փորձառու խաղացողների հիացմունքի առարկան, որոնց թվայնորեն ջախջախում է: Սակայն մյուս կողմն էլ կա: Անվերջ-անդադար խաղերն ազդում են տեխնիկումում նրա ուսման վրա` ,եծ անհանգստություն պատճառելով նրա միայնակ մորը: Ռեալիստական ոճով, իրական խաղային մրցույթի ժամանակ գլխավոր դերերում իրական խաղորդների մասնակցությամբ նկարահանած իր դեբյուտային ֆիլմով Օլեգ Սենցովը ցույց է տալիս Կոսի վերելքը: Ալեքսը ծրագրեր ունի. նա հզորագույնը կլինի, և դա բոլոր հարցերը կլուծի: Քայլ առ քայլ նա մոտենում է իր նպատակին, այն է` դառնալ աշխարհի չեմպիոն: Բայց արդյոք հաջողությունը նրան կպարգևի± իր ուզածը: Իսկ եթե չհաղթի±:

Մրցանակներ
Քննադատների մրցանակ, Խանտիմանսիյսկի ՄԿՓ, լավագույն լիամետրաժ ֆիլմ, Տրուսկավեցի ՄԿՓ. Ուկրաինա

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն