Ֆիլմեր

Հակոբ Գուդսուզյան

Վերադարձ
Հակոբ Գուդսուզյան

Հակոբ Գուդսուզյան (ծն. 1949, Կահիրե, Եգիպտոս)
Սփյուռքահայ կինոռեժիսոր, որին հատուկ է Հայաստանը, հայերին և հայկականությունն ուսումնասիրելու սերը: Մասնագիտական կյանքի մեծ մասը հեռուստածրագրերի թողարկմանբ ու նկարահանմամբ զբաղվելուց հետո որոշել է նվիրաբերվել հայկական ֆիլմերին: Սահմանափակ միջոցներով ֆինանսավորում է սեփական հայկական արտադրանքը գլխավոր հեռուստաալիքների համար: Ապրում և աշխատում է Թորոնթոյում (Կանադա): TV Ontario TFO-ի հետ համագործակցությամբ թողարկել և նկարահանել է մի քանի հեռուստաշարեր: Գուսուզյանը նաև լուսանկարիչ է. նրա գործեըը ցուադրվել են Քվեբեկի ազգային գրադարանում, այնուհետև շրջել զանազան հյուսիսամերիկյան պատկերասրահներով: Այժմ Գուսուզյանն աշխատում է իր հայկական եռերգության վրա: «Հայ տարագիրը» դրա առաջին մասն է` տեսաինքնադիմանկար, որտեղ հեղինակը հետամուտ է իր ինքնությանը, մի թեմա, որը ոգեշնչել է նրան նկարահանել «Իմ որդին պիտի հայ լինի» ֆիլմը և դրա ֆրանսերեն տարբերակը: 2012-ի ապրիլին Հակոբ Գուցուզյանը ասպարեզ է հանել հայկական երաժշտությանը նվիրված իր երկրորդ աշխատանքը` «Հայկական արձագանքները» (երկու մեկ ժամանոց վավերագրական ֆիլմեր): «Հայոց գուսանները» (2011) նրա առաջին ֆիլմն էր հայկական երաժշտության մասին, տուրք «Սայաթ-Նովա» գուսանական երգի անսամբլին, Թովմաս Պողոսյանին և չորս ճանաչված աշուղների գործին: 2012-ի մայիսին Գուդսուզյանը ձեռնամուխ է եղել հայկական երաժշտության վերաբերյալ ևս մեկ ֆիլմի հետարտադրական աշխատքնաին:

Ֆիլմացանկ
Իմ որդին պիտի հայ լինի (2004), Հայ տարագիր (2009), Հայոց գուսաններ (2011), Հայկական արձագանքներ (2012):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն