Նորություններ

Լեոս Կարաքսի աշխատանքները ներկայացվեցին հայ հանդիսատեսին

Վերադարձ 11 Հուլիսի 2007 10:02
Ֆրանսիացի ռեժիսոր, գրող եւ քննադատ Լեոս Կարաքսը իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը բացեց իր ամենահետաքրքիր աշխատանքներից մեկով` "Պոլա Իքս", հուլիսի 10-ին:
Կինոնկարը Հերման Մելվիլի "Պիեռը եւ երկվությունները" վեպի էկրանավորումն է, որի գաղափարը հասունացել է ութ տարվա մտորումների եւ որոնումների արդյունքում: Ռեժիսորի խոսքերով ութ տարվա պարբերականությունը ֆիլմերի ստեղծման համար որոշակի ռիթմ է դարձել:
"Պոլա Իքս" -ը անցավ եւս ութ տարվա ճանապարհը մինչեւ հայ հանդիսատեսին հասնելը` ցուցադրվելու "Ոսկե ծիրանի" Ֆրանսիական փառատոն ծրագրի շրջանակներում:
Երեւանում ֆիլմը ներկայացրեցին ռեժիսորը եւ գլխավոր դերասանուհիներից Եկատերինա Գոլուբեւան:
Ցուցադրությանը հաջորդած քննարկման ժամանակ Կարաքսը խոսեց ֆիլմի նախապատրաստական շրջանի դժվարությունների եւ ֆիլմի անհաջող ընդունելության մասին: "Հերման Մելվիլի այս աշխատանքը նրա ամենաբարդ եւ խորհրդավոր գործն է", ասաց Կարաքսը` միաժամանակ ընդգծելով, որ նույնը կարելի է ասել հենց "Պոլա Իքս"-ի մասին:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն