Նորություններ

Ոսկե ծիրանը ցուցադրում է Ջաֆար Փանահիի "Խաղից դուրս" ֆիլմը

Վերադարձ 12 Հուլիսի 2007 17:52
Ջաֆար Փանահիի “Խաղից դուրս” ֆիլմը, որն արգելված է Իրանում, հուլիսի 12-ին ցուցադրվեց Երեւանում` “Ոսկե ծիրան” չորրորդ կինոփառատոնի շրջանակներում:
Սա մի հրաշալի պատմություն է իրանցի քաջ աղջիկների մասին, ովքեր փորձում են պայքարել կարծրացած կարգերի դեմ եւ տղամարդկանց հետ միասին մարզադաշտում ֆուտբոլ դիտել:
“Փանահին միշտ կարողանում է բարդ թեմաների մասին խոսել շատ թեթեւ եւ զվարճալի ոճով; Ու թեպետ նա ուրախացնում է հանդիսատեսին, սակայն վերջում մարդիկ զգում են, որ խորքում դրամա կա, ողբերգություն”, ասաց փառատոնի Ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Նա նաեւ խոսեց դինամիկ զարգացող իրանական կինոյի մասին, որն ամենուր արժանանում է ջերմ ընդունելության եւ սիրվում թե քննադատների, թե հանդիսատեսի կողմից:
<<Խաղից դուրս>>ը Ջաֆար Փանահիի վերջին աշխատանքն է: Թե ռեժիսորը եւ թե ֆիլմի անձնակազմը ծանր ճանապարհ են անցել, որպեսզի կարողանան նախ թույլտվություն ստանալ, ապա միջոցներ գտնել ֆիլմը նկարահանելու համար:
Ներկայացնելով ֆիլմը, Փանահին պատմեց ութ տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի մասին, երբ իր մանկահասակ աղջիկը ցանկություն է հայտնել գնալ մարզադաշտ եւ ֆուտբոլ նայել, եւ թե ինչպես է նա խաբել պահակներին մարզադաշտ մտնելու համար:
Հայ հանդիսատեսը նույնպես ջերմությամբ ընդունեց Փանահինի ֆիլմը` ողջունելով ռեժիսորի թե տաղանդը եւ թե քաջությունը` արժեքավոր ֆիլմ ստեղծելու համար պայքարում:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն