Նորություններ

Երևանում բացվեց Միքելանջելո Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը

Վերադարձ 13 Հուլիսի 2008 18:01
Երևանում բացվեց Միքելանջելո Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը Հուլիսի 13-ին, Ոսկե Ծիրանի շրջանակներում, Ազգային պատկերասրահում բացվեց իտալացի աշխարհառչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը, որն իր հետ Հայաստան էր բերել մեծ վարպետի այրին` Էնրիկա Անտոնիոնին: Գեղանկարներից բացի, նույն պատկերասրահում ցուցադրվեցին Միքելանջելոյի լուսանկարները, որոնց հեղնակն է իտալացի լուանկարիչ Պիերո Մարսիլին: Ոսկե ծիրանի հրավերով այս օրերին Հայաստանում են նաև Պիերո Մարսիլին, Անտոնիոնիի ֆոնդի տնօրեն Կլաուդիո Գաբրիելեն, ովքեր ներկա էին ցուցադրության բացման արարողությանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում իտալիայի դեսպանը , Ոսկե ծիրանը փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, Փարաջոնովի տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, արվետագետներ, լրագրողներ, Անտոնիոնիի երկրպագուներ:
Էնրիկա Անտոնիոնին նշեց, որ երջանիկ է Հայաստանում ներկայացնել Անտոնիոնիին` նշելով, որ առաջին անգամ այսպիսի ցուցահանդես ներկայացվում է Հայաստանում: Անտոնիոնիի մահվանից ի վեր նրա նկարների արկղը չէր բացվել, այն բացվեց Հայաստան գալուց առաջ: Ինչպես նշեց Էնրիկա Անտոնիոնին, ընտրություն անելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ նախկինում բոլոր ընտրությունները նա արել է Անտոնիոնիի հետ: Լուսանկարիչ Պիերո Մարսիլին և ֆոնդի տնօրեն Կլաուդիո Գաբրիելեն ողջունեցին ցուցահանդեսը և Ոսկե Ծիրանին մաղթեցին հաջող մեկնարկ:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն