Ֆիլմեր

Ամեն ինչ սկսվում է այսօր

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2011
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Ամեն ինչ սկսվում է այսօր
Պրոդյուսեր(ներ) Ֆրեդերիկ Բուրբույոն, Ալեն Սարդ
Ռեժիսոր Բերտրան Տավերնյե
Սցենարի հեղինակ(ներ) Դոմինիկ Սամպիեռո, Բերտրան Տավերնյե, Թիֆանի Տավերնյե
Օպերատոր Ալեն Շոքար
Նկարիչ Թիերի Ֆրանսուա
Երաժշտությունը` Լուի Սկլավի
Մոնտաժող` Սոֆի Բրյունե
Նկարահանվել են` Ֆիլիպ Տորտոն, Մարիա Պիտարեզի, Նադյա Կասի, Վերոնիկ Ատալի
 

Սինոփսիս

Դանիելը մանկապարտեզի դաստիարակ է ֆրանսիական փոքրիկ քաղաքում: Տեղի տնտեսությունը, որ լրիվ կախված է եղել ածխի արդյունահանումից, անկումային վիճակում է հանքերի փակվելուց ի վեր: Երբ սաների ծնողները տևական գործազրկության պատճառով հայտնվում են ծայրահեղ նեղության, նույնիսկ չքավորության մեջ, հետևանքներից տուժում են երեխաները: Դանիելն ամեն օր բախվում է բարդությունների հետ և իրեն պարտավորված է զգում զբաղվել երեխաներով, չնայած դա չի մտնում նրա պարտականությունների շրջանակի մեջ: Ամբողջովին հարթ չեն Դանիելի հարաբերությունները նաև հարազատ ծնողների և հարսնացուի` Վալերիայի հետ: Բայց նա և մանկապարտեզի աշխատակազմը չեն հանձնվում…

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ, Պատվավոր հիշատակում, Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Բեռլինի ՄԿՓ, 1999), Էկումենիկ ժյուրիի մրցանակ (Նորվեգիայի ՄԿՓ, 1999), Հանդիսատեսի մրցանակ (Սան Սեբաստիանի ՄԿՓ, 1999), Լավագույն դերասան (Լյումիեր մրցանակ, Ֆրանսիա, 2000)

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն