
Ափիոնի պատերազմ
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2009 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Շոհրե Գոլպարեյան, Սիդդիք Բարմակ |
Ռեժիսոր | Սիդդիք Բարմակ |
Սցենարի հեղինակ(ներ) | Սիդդիք Բարմակ |
Օպերատոր | Գեորգի Ձալաև |
Նկարիչ | Բախտեյար Քահարով |
Երաժշտությունը` | Դալեր Նազարով |
Հնչյունային ձևավորող` | Ֆարոխ Ֆեդաեյ |
Մոնտաժող` | Սիդդիք Բարմակ, Միշել Հիքսոն: |
Նկարահանվել են` | Փիթեր Բուսիան, Ջո Սուբա, Ֆաուադ Սամանի, Ջաուանմարդ Փայեզ, Մարինա Գոլբահարի, Համիդ Հոզուրի, Բերշնա Բահար |
Սինոփսիս
Աֆղանստանում, թալիբների վարչակարգի տապալման պես, հեռավոր լեռնային վայրում երկու ամերիկացի զինվորականներ, մեկը` սպիտակամորթ սպա, իսկ մյուսը` սևամորթ շարքային, մոլորվել են իրենց ուղղաթիռի աղետից հետո: Զինվորը սպասում է հարմար առիթի, որպեսզի ճողոպրի, մինչդեռ վիրավոր սպան ատրճանակով պարտադրում է տանել իրեն: Նրանք անհաշտ են, բայց մեկմեկու կարիքն ունեն թշնամական հողում ողջ մնալու համար: Կակաչի դաշտով անցնելիս երկուսն էլ ամոքում են վերքերի ցավը, հոգնությունն ու վախը պատերազմից` խմելով կակաչի պատիճների պարունակությունը: Շատ չանցած` կակաչի դաշտի մեջտեղում նրանք նկատում են զրահամեքենաներ սպիտակ դրոշով, որ թալիբների խորհրդանիշն է: Առանց կարգին զինված լինելու` հարձակվում են զրահամեքենաների վրա, բայց հանդիպում են ընդամենը դրանցում ապրող մի աֆղանական ընտանիքի:
Մրցանակներ
Լավագույն կինոնկար (Հռոմի ՄԿՓ, 2008):
