Ֆիլմեր

Զբոսաշրջիկները գալիս են վերջում

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Զբոսաշրջիկները գալիս են վերջում
Պրոդյուսեր(ներ) Բրիթա Քնյոլեր, Հանս-Քրիստիան Շմիդ
Ռեժիսոր Ռոբերտ Թալհայմ
Սցենարի հեղինակ(ներ) Ռոբերտ Թալհայմ, Բեռնդ Լանգե, Հանս-Քրիստ իան Շմիդ
Օպերատոր Յոլիսվա Գարթիգ
Նկարիչ Միխալ Գալինսկի, Ռիտա Հալեքամփ
Երաժշտությունը` Ուվե Բոսենց
Հնչյունային ձևավորող` Ուվե Բոսենց, Անտոն Ֆայսթ
Մոնտաժող` Շտեֆան Քոբե
Նկարահանվել են` Ալեքսանդր Ֆելինգ, Ռիշարդ Ռոնչևսկի, Բարբարա Վիսոցկա, Պյոտր Ռոգուցկի, Ռայներ Զելին, Լենա Շտոլցե, Լուց Բլոխբերգեր, Վիլի Ռաչով, Ռոման Գանցարչիկ, Ադամ Նավոյչիկ, Հալինա Կվյատկովսկա, Յոախիմ Լեչ
 

Սինոփսիս

Երիտասարդ գերմանացի Սվենի համար Աուշվիցը մի փոքրիկ քաղաք է Լեհաստանում, անծանոթ լեզու, համակենտրոնացման ճամբար, Գերմանիայի պատմության դպրոցական դասերի ամբողջ մգլած գորշությունը: Նախկին բանտարկյալ Կշեմինսկին, որ երբեք ճամբարից չի հեռացել, այժմ իր ժամանակն անցկացնում է կամ ականատեսի դասախոսություններ կարդալով, կամ ճամպրուկներ վերանորոգելով: Կշեմինսկու աշխարհը պտտվում է այն հրեաներից խլված ճամպրուկների շուրջ, որոնց համակենտրոնացման ճամբար էին բերում ամբողջ Եվրոպայից: Նրա ամբարտավան, կոպիտ վերաբերմունքը հանդուրժելուց բացի, Սվենը պետք է համակերպվի նաև տեղացիների գրեթե անթաքույց արհամարհանքին: Բարեբախտաբար, կա Աննան` երիտասարդ ուղեկցորդուհին, որը Սվենին թույլ է տալիս իր մոտ մնալ… Անցնում են շաբաթներ, և Սվենն սկսում է հայտնաբերել Աուշվիցն ու Օսվենցիմը, այդ սահմռկելի վայրն ու լեհական քաղաքը, անմարդկայնության հիշատակն ու զբոսաշրջիկների այցատեղին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն