Ֆիլմեր

Ռոբերտ Թալհայմ

Վերադարձ

Ռոբերտ Թալհայմ (ծնվ. 1974, Բեռլին)
1997-1998 թթ. ռեժիսորի ասիստենտ է եղել «Բեռլիներ անսամբլ» թատրոնում: 1998-ին ընդունվել է Բեռլինի Ազատ համալսարան, բայց 2000-ին տեղափոխվել է Պոտսդամ-Բաբելսբերգի Կոնրադ Վոլֆի անվ. կինոդպրոց` ռեժիսուրա ուսանելու: Ավելին, գիրք է գրել Անջեյ Վայդայի մասին (հրատարակվել է 2000-ին) և "Plotki" մշակութային հանդեսի խմբագիրն է: 2003-ին Բեռլինի Մաքսիմ Գորկու անվ. թատրոնում բեմադրել է իր «Վայրենի տղաներ» պիեսը: 2005-ին նկարահանել է առաջին խաղարկային ռեժիսորական աշխատանքը` «Զուտ քաշը», հոր եւ որդու հարաբերությունների մասին պատմող մի ֆիլմ, որը ցուցադրվել է տարբեր kինոփառատոներում և մի շարք մրցանակների արժանացել, այդ թվում` «Մաքս Օֆյուլսի մրցանակ» Սաարբրյուքենի փառատոնում: Թալհայմի երկրորդ` «Զբոսաշրջիկները գալիս են վերջում» ֆիլմի պրեմիերան կայացել է 2007-ին Կաննում:

Ֆիլմոգրաֆիա
Երեք կատարելություն (2001), Սահման (2001), Զուտ քաշ (2005), Զբոսաշրջիկները գալիս են վերջում (2007):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն