Ֆիլմեր

Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2015
Ծրագիր Հայկական համայնապատկեր

Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)
Պրոդյուսեր(ներ) Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան
Ռեժիսոր Մարինե Քոչարյան, Սոնա Քոչարյան
Սցենարի հեղինակ(ներ) Մարինե Քոչարյան
Օպերատոր Սոնա Քոչարյան
Երաժշտությունը` Լիլիթ Բլեյան
Հնչյունային ձևավորող` Մարինե Քոչարյան
Մոնտաժող` Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան
 

Սինոփսիս

Ասում են թե սահման կա, սակայն գյուղացիներից ոչ մեկը չի տեսել: Չկա ոչ նշան, ոչ մետաղալար, որ անցակետ. միայն գետակն է բաժանում գյուղը երկու` հայկական և վրացական կողմերի: Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում: Նա երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին և մյուս բարեկամներին: Չնայած նրա և ընտանիքի անդամների միջև ընդամենը մեկ կիլոմետր ֆիզիկական տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է հարյուրավոր կիլոմետրեր կտրել` հասնելու գյուղին, որն ամեն օր տեսնում են գետի մյուս կողմում: Լուսինեն, նրա ընտանիքը և համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են. ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է սահմանը, ինչի՞ համար է սահմանը: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ:

Մրցանակներ
Պատվավոր հիշատակում լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ կատեգորիայում, HotDocs Կանադայի վավերագրական ֆիլմերի ՄՓԿ, Կանադա

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն