Ֆիլմեր

Իսակի Լակուեստա

Վերադարձ
Իսակի Լակուեստա

Իսակի Լակուեստա, (ծնվել է 1975, Խիրոնա, Կատալոնիա, Իսպանիա):
Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը` "Կրավանն ընդդեմ Կրավանի"-ն, մրցանակներ է շահել մի շարք միջազգային կինոփառատոներում: Իսպանացի քննադատները ֆիլմը համարեցին 2002-ի լավագույն կինոնկարը եւ այդ նվաճումը վավերացրին "Սուրբ Խորդի" մրցանակով: Ի թիվս այլ պարգեւների, ֆիլմն արժանացել է Լավագույն նոր ռեժիսորի եւ Հանդիսատեսների մրցանակներին Սիտխեսի միջազգային կինոփառատոնում: Իսակիի կարճամետրաժ ժապավենները մասնակցել են տարբեր փառատոների: Նա հեղինակել է նաեւ մի քանի խաղարկային ֆիլմերի սցենարներ: Մամուլում հոդվածներ է հրապարակել կինոյի, երաժշտության եւ գրականության մասին: Իսակիի վերջին խաղարկային ֆիլմը` "Ժամանակի լեգենդը", տեղ է գտել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Լակուեստային բնորոշել են որպես ամենախոստումնալից երիտասարդ իսպանացի կինոռեժիսորներից մեկը, իսկ "Ֆայդոն Պրես" հրատարակչությունը նրան ընդգրկել է իր "100 կադր" գրքում` կինոաշխարհի ապագան կերտող հարյուր կինոռեժիսորների թվում: Նա հեղինակել է չորս լիամետրաժ ֆիլմ, ինչպես նաև մի շարք կարճամետրաժ գործեր և ինստալացիաներ ցուցահանդեսների համար:

Ֆիլմացանկ
Դեմ առ դեմ (2000), Մարմինների տեսություն (2004), Կրավանն ընդդեմ Կրավանի (2002), Ժամանակի լե•ենդը (2006), Նզովյալները (2009), Դատապարտվածները (2009), Անվերջանալի •իշերը (2010), Կավե օրա•րեր (2011), Կրկնակի քայլեր (2011

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն