Նորություններ

Մեկանարկեց Ոսկե ծիրան երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը

Վերադարձ 14 Հուլիսի 2008 18:06
Մեկանարկեց  Ոսկե ծիրան  երեւանյան  5-րդ միջազգային կինոփառատոնը Կինոյի տոնը սկսվեց Մոսկվա կինոթատրոնի շրջակայքում. բազմաթիվ կինոսիրողներ,հյուրեր, հայտնի մարդիկ, արվեստագետներ, լրագրողներ` մեծ ոգեւորությամբ ու սպասելիքներով:Փառատոնային ընդունված ավանդույթի համաձայն կարմիր ուղեգորգի վրայով,նվագախմբի ուրախ հնչյունների ներքո` փառատոնի պատվավոր հյուրերն ու մասնակիցները լրագրողների եւ լուսանկարիչների ուղեկցությամբ քայլեցին դեպի Մոսկվա կինոթատրոնի մեծ դահլիճ:
Ոսկե ծիրան կինոփառատոնի համար տարին հոբելյանական է:Տարիներ առաջ այն սկզբնավորվեց երեք հիմնադիրների` կինոռեժիսոր, այժմ արդեն փառատոնի տնօրեն` Հարություն Խաչատրյանի, կինոքննադատ, այսօր արդեն փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի եւ կինոքննադատ, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի ոգեւորությամբ ու ջանքերով:
Փառատոնի հանդիսավոր արարողությունը սկսվեց Ոսկե ծիրանի ժամանակագրությունը ներկայացնող կադրերով,որտեղ ներկայացված էր փառատոնի ողջ անցած ուղին: Հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանն իր հայտնի Սա Երեվանն է երգով ողջունեց Ոսկե ծիրանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Վիվասել ընկերության գլխավոր տնօրեն, Ոսկե ծիրան կինոփառատոնի գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանը: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց,որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մրցանակ է շնորհվում արվեստը հովանավորողին` Մանթաշյանց ասպետ մրցանակը շնորհելով Վիվասել ընկերության գլխավոր տնօրենին: Ոսկե ծիրանի  տնօրեն` Հարություն Խաչատրյանը Փարաջանովյան Թալեր մրցանակ շնորհեց իրանցի հանրահայտ կինոռեժիսոր, փառատոնի ժյուրիի նախագահ` Դարյուշ Մեհրուջին: Դահլիճը 1ր լռությամբ հարգեց հանրահայտ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հիշատակը: Այնուհետեւ կինոռեժիսոր, փառատոնի պատվավոր հյուր Վիմ Վենդերսը Ոսկե ծիրանի կողմից Պատվո հետմահու մրցանակ շնորհվեց Միքելանջելո Անտոնիոնիին: Մրցանակն ընդունեց Անտոնիոնիի այրին` Էնրիկա Անտոնիոնին: Ելույթ ունեցան նաեւ Ռուսաստանից ժամանած կինոռեժիսոր Վլադիմիր Մաշկովն ու մեր հայրենակից, կինոռեժիսոր` Ռոման Բալայանը: Ռոման Բալայանը ողջունեց հրավիրվածներին, նշելով, որ այսպիսի փառատոն անցկացնելը մեծ խիզախություն է: Այնուհետև, Ռոման Բալայանի առաջարկով, դահլիճը մեկ րոպե լրությամբ հարգեց Հայաստանում մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը; Ռոման Բալայանի ելույթից հետո ցուցադրվեց ռեժիսորի “Դրախտի թռչուններ” ֆիլմը: Նշենք, որ փառատոնի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ անձինք:
Փառատոնը բացված Է, Երեւանում ուղիղ մեկ շաբաթ կինոյի տոն է լինելու: Բարի երթ մասնակիցներին եւ կինոսիրողներին:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն