Ֆիլմեր

Անմեղության պահ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2006
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Անմեղության պահ
Ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆ
Սցենարի հեղինակ(ներ) Մոհսեն Մախմալբաֆ
Օպերատոր Մահմուդ Կալարի
Նկարիչ Ռեզա Ալղեմանդ
Երաժշտությունը` Մաջիդ Էնթեզամի
Հնչյունային ձևավորող` Նեզամեդդին Քիայի
Մոնտաժող` Մոհսեն Մախմալբաֆ
Նկարահանվել են` Միրհադի Թայյեբի, Ալի Բախշի, Ամմար Թաֆտի, Մարիամ Մոհամեդ - Ամինի, Մոհարրամ Զեյնալզադե, Ֆարիբա Ֆաղիրի, Մարիամ Ֆաղիրի, Լոթֆոլլա Ղեշլաղի, Մոհսեն Մախմալբաֆ, Հանա Մախմալբաֆ
Արտադրող ընկերություն Մախմալբաֆ ֆիլմ հաուս
 

Սինոփսիս

Շահի ռեժիմի ժամանակ, երբ 17-ամյա Մոհսեն Մախմալբաֆը պայքարում էր ռեժիմի դեմ, մի աղջկա հետ, որն իր համախոհն էր, հարձակվում է ոստիկանի վրա զենքը խլելու նպատակով: Եվ ոստիկանը, և Մախմալբաֆը վիրավորվում են, իսկ աղջիկն անհետանում է:
20 տարի անց, երբ 37-ամյա կինոռեժիսոր Մախմալբաֆը հայտարարություն է տալիս “Salam Cinema” ֆիլմում դերասանների ընտրության համար, նախկին ոստիկանը գնում է Մախմալբաֆի տուն և նրա դուստր Հանայի միջոցով երկտող է փոխանցում Մախմալբաֆին, որ ուզում է խաղալ նրա ֆիլմում: Մախմալբաֆը որոշում է այսօրվա հայացքով ֆիլմ նկարահանել զինաթափման այն դեպքի մասին, որ պատահել էր 20 տարի առաջ: Նա ընտրում է 17-ամյա մի տղայի, որ խաղա իր դերը երիտասարդ ժամանակ: Ապա նրանցից ամեն մեկը առանձին տեսախցիկով անցնում է իր երիտասարդության ճանապարհով և փորձում բացահայտել 20 տարի առաջ կատարվածի իրական պատկերը: Նրանք երկուսն էլ հասնում են այն վայրին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Բայց երիտասարդ տղան, որ խաղում է Մախմալբաֆի դերը, հրաժարվում է բռնություն գործադրել, անգամ իրական պատկերը վերականգնելու համար: Մյուս կողմից, պարզվում է, որ ոստիկանը, որ տեղյակ չի եղել նախապատրաստվող հարձակման մասին, սիրահարվել է այն աղջկան: Անգամ վիրավորվելուց և գիտակցությունը կորցնելուց հետո, արթնանալով, նա 20 տարիների ընթացքում փնտրել է իր կյանքի սիրուն` առանց իմանալու աղջկա գաղտնիքը: Այժմ, բացահայտելով ճշմարտությունը, նա հասկանում է, որ կորցրել է իր կյանքի 20 տարիները:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, Երիտասարդների ոսկե մրցանակ (Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1996), Հիշատակություն տասնամյակի լավագույն ֆիլմերի տասնյակում (Ռեժիսորների եւ քննադատների միջազգային կիոփառատոն, 1999):
Մասնակցել է 47 միջազգային փառատոնի:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն