Ֆիլմեր

Ամեն ինչ ներված է

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2008
Ծրագիր Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Ամեն ինչ ներված է
Պրոդյուսեր(ներ) Ֆիլիպ Մարտեն, Դավիդ Թիոն
Ռեժիսոր Միա Հանսեն-Լյովե
Սցենարի հեղինակ(ներ) Միա Հանսեն-Լյովե
Օպերատոր Պասկալ Օֆրե
Նկարիչ Թիերի Պուլե, Սոֆի Ռեյնո
Հնչյունային ձևավորող` Վենսան Վատու, Օլիվյե Գոյնար
Մոնտաժող` Մարիոն Մոնյե
Նկարահանվել են` Պոլ Բլեն, Մարի-Քրիստին Ֆրիդրիխ, Վիկտուար Ռուսո, Կոնստանս Ռուսո, Կարոլ Ֆրանկ, Կատրին Դալիո
 

Սինոփսիս

Տարիներ առաջ Վիկտորն ու Անետը մի հովվերգական գարուն են անցկացրել Վենետիկում իրենց սիրելի դստեր` Պամելայի հետ: Թեեւ Վիկտորն այդ հիշարժան օրերին հաճախ ստիպված էր անտեսել աշխատանքը Պամելայի հետ դրսում զվարճանալու, Անետի ծնողներին այցելելու, ինչպես նաև զբոսայգում տեղի թմրադեղ վաճառողների հետ թրև գալու համար, Անետը համոզված էր, թե ամուսինն ավելի պատասխանատու կդառնա, երբ ընտանիքը վերադառնա Փարիզ: Հին սովորույթները դժվար են մեռնում, և շուտով` տուն վերադառնալուց հետո, Վիկտորն ու Անետը մեծ վեճի են բռնվում: Վիկտորը տեղափոխվում է մի թմրամոլի մոտ, որին սիրահարված է, իսկ Անետն ու Պամելան անհետանում են: 11 տարի անց Պամելան մոր հետ դեռեւս ապրում է Փարիզում: Երբ ի հայտ է գալիս, որ Վիկտորը բնակվում է մոտակայքում, հետաքրքրասեր Պամելան որոշում է պարզել, թե ինչպիսին է իր կորած հայրը:

Մրցանակներ
Լավագույն դերասանուհի` Մարի-Քրիստին Ֆրիդրիխ (Գիժոնի ՄԿՓ, 2007), Լավագույն առաջին ֆիլմ (Լուի Դելյուկ մրցանակ, 2007):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն