Ֆիլմեր

Սերգեյ Լոզնիցա

Վերադարձ
Սերգեյ Լոզնիցա

Սերգեյ Լոզնիցա (ծն. 1964, Բարանովիչի, Բելառուս)
Սցենարիստ, ռեժիսոր: 1987-ին ավարտել է Կիևի Պոլիտեխնիկական ամալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը: 1987-91 թթ. եղել է Կիևի Կիբեռնետիկայի ինստիտուտի գիտաշխատող, զբաղվել արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ: Նաև ճապոներենի թարգմանիչ է եղել: 1997-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) խաղարկային ռեժիսուրայի բաժինը: Վավերագրական ֆիլմեր է նկարահանում 1996-ից. 11 աշխատանքի հեղինակ է: Բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների է արժանացել: 2010-ին նրա խաղարկային դեբյուտի` “Իմ ուրախություն” ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացել է Կաննի ՄԿՓ-ի գլխավոր մրցույթային ծրագրում: Ֆիլմը լավագույն ռեժիսորի տիտողոս է բերել Լոզնիցային Սոչիի “Կինոտավր” ԿՓ-ում, Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի պարգևը, Երևանի “Ոսկե ծիրան” ՄԿՓ-ի “Արծաթե ծիրանը” և շատ այլ մրցանակներ:

Ֆիլմացանկ
Այսօր մենք տուն կկառուցենք (1996), Կյանք, աշուն (1998), Կիսակայարան (2000), Բնակավայր (2001), Դիմանկար (2002), Բնապատկեր (2003), Գործարան (2004), Շրջափակում (2005), Արտել (2006), Հանդես (2008), Հյուսիսային լույս (2008), Իմ ուրախություն (2010), Մշուշում (2012):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն