Ֆիլմեր

Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2009
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից
Պրոդյուսեր(ներ) Լիզե Լենսե-Մյոլեր, սց.` Անդերս Օսթերգորդ, Յան Կրոգսգորդ
Ռեժիսոր Անդերս Օսթերգորդ
Օպերատոր Սիմոն Պլում
Երաժշտությունը` Քոնի Կ.-Ա. Մալմքվիսթ
Հնչյունային ձևավորող` Մարտին Հենել
Մոնտաժող` Յանուս Բիլեսկով Յանսեն, Թոմաս Պապապետրոս
 

Սինոփսիս

Ձեռքի փոքրիկ տեսախցիկով ծածուկ զինված բիրմացի վիջեյները (տեսալրագրողներ) ապահովում են լուրերի հոսքն իրենց փակ երկրից, թեև խիզախում են կտտանքների ենթարկվել ու հայտնվել բանտում: Նրանց նյութերը գաղտնի դուրս են բերվում երկրից և ետ հեռարձակվում արբանյակային կապով: 27-ամյա Ջոշուան դառնում է լրահավաքների խմբի մարտավարական առաջնորդը, երբ բուդդայական վանականները 2007-ի սեպտեմբերին գլխավորում են զանգվածային ապստամբությունը: Արտասահմանյան հեռուստալրագրողներն արտաքսվում են երկրից, ուստի մնում է, որ Ջոշուան և իր խումբը հեղափոխության կրակը վառ պահեն բոլոր հեռուստաէկրաններին: Հենց որ պետական գաղտնի ծառայությունները հասկանում են խցիկի ուժը, վիջեյները դառնում են նրանց առաջնահերթ թիրախը:

Մրցանակներ
Amnesty-ի մրցանակ, DOX մրցանակներ. CPH:DOX (Դանիա, 2008), Յորիս Իվենսի անվան մրցանակ, «Մարդու իրավունքները կարևորող ֆիլմեր» մրցանակ (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, 2008), Մրցանակ միջազգային մրցույթի վավերագրական ֆիլմի մոնտաժի համար (Սանդենս ԿՓ):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն