Ֆիլմեր

Ինչ է պատահել այստեղ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2012
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Ինչ է պատահել այստեղ
Պրոդյուսեր(ներ) Օլգա Ժուրժենկո
Ռեժիսոր Ռոբ Նիլսոն
Սցենարի հեղինակ(ներ) Ռոբ Նիլսոն
Օպերատոր Միքի Ֆրիման
Երաժշտությունը` Դանիել Ֆայնսմիթ
Հնչյունային ձևավորող` Ալ Նելսոն
Մոնտաժող` Ջոն Փիթերսոն
 

Սինոփսիս

Ֆիլմը Ռոբ Նիլսոնի կինոէսսեն է, որը նկարահանվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ճանապարհներին 2009-ի գարնանը, ամռանն ու ձմռանը` ռուսաստանցի հեղափոխական Լև Տրոցկու և 21-րդ դարում նրա քաղաքական հայացքների արդարացիության մասին: Ֆիլմի հիմնական նպատակներից է ռեալիզմի և իդեալիզմի տարբերությունների դիտարկումը մի դարաշրջանում, որն արդարություն է գոռում, բայց կարծես դաժանության է հակված:”Երբ 30 տարի առաջ ես առաջին անգամ կարդացի”Իմ կյանքը՚, Տրոցկու գրածը իր հայրենի եզերքի մի այնպիսի պարզ ու հզոր տեսարան պատկերեց, որը ինքս ինձ երդվեցի մի օր անձամբ գնալ-տեսնել: Բայց երբ տեղ հասանք, միայն դատարկ դաշտեր հայտնաբերեցինք` քամուց ալեկոծվող խոտով: Ոչ մի հետք բլրին կանգնած երբեմնի մեծ սինագոգից կամ հրեական դպրոցից, որը հաճախում էր Տրոցկին փոքր ժամանակ: Հորիզոնից բացի, ուրիշ ոչինչ… Մինչև որ հետո ես Google Earth-ով նայեցի ու տեսա տների, խանութների և ախոռների աղոտ դրոշմը այն վայրում, որտեղ ժամանակին քաղաք էր եղել: Ի՞նչ է պատահել այստեղ… և ինչո՞ւ՚, - գրում է Նիլսոնը:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն