Ֆիլմեր

Ռոբ Նիլսոն

Վերադարձ
Ռոբ Նիլսոն

Ռոբ Նիլսոն (ծն. 1939, Ռայնլանդեր, Վիսքոնսին, ԱՄՆ)
Սան Ֆրանցիսկոյում հաստատված ռեժիսոր Նիլսոնը և նրա համառեժիսոր Ջոն Հանսոնը "Հյուսիսային լույսերի" համար "Ոսկե կինոխցիկ" են ստացել Կաննում, իսկ Նիլսոնն իր "Տապ և արևի լույս" ֆիլմի համար արժանացել է Սանդենսի ԿՓ-ի Ժյուրիի մեծ մրցանակին: Նա այս երկու մրցանակները վաստակած առաջին ամերիկացի ռեժիսորն է: Նիլսոնը թվային կինոնկարահանման Direct Action ոճի ստեղծողն է, մի եղանակ, որ ուսուցանվել է Սան Ֆրանցիսկոյի Tenderloin yGroup Actor’s Ensemble-ում և ներկայացվել ամբողջ աշխարհում կազմակերպված սեմինարներում: Նիլսոնը ռահվիրա է վիդեոյի տեխնիկան ժապավենին փոխանցելու գործում, ինչը հանգեցրել է ներկայիս թվային հեղաշրջմանը: 1985-ին "Ազդանշան 7"-ը առաջին փոքր ձևաչափի խաղարկային տեսաֆիլմն էր, որ տեղափոխվեց ժապավենի վրա և ցուցադրվեց աշխարհում: "Կավիճը"` Նիլսոնի անդրանիկ ֆիլմը, Tenderloin Action Group-ի (այժմ` Tenderloin yGroup) հետ, որն անօթևան մարդկանց խումբ է Սան Ֆրանցիսկոյում, ներկայացվեց Լոկառնոյի և Թորոնթոյի կինոփառատոներում: "Village Voice" ֆիլմը դասվեց տարվա լավագույն կինոնկարների թվին: "9 @ NIGHT" շարքով Նիլսոնի թողարկած ֆիլմերից յոթում, Direct Action ոճով ստեղծված ինը խաղարկային կինոնկարներում նկարահանվել է yGroup-ը: Վերջին տարիներին Նիլսոնի գործերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունեցել Բերքլիի Pacific Film Archives-ում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Resfest-ում (Սեուլ, Կորեա), թվային կինոյի փառատոնում (Նյու Դելի, Հնդկաստան), MOV փառատոնում և Cinemanila-ում (Մանիլա, Ֆիլիպիններ), Հոնկոնգի ՄԿՓ-ում և Քանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում: Նիլսոնին շնորհված վերջին մրցանակների թվում են Թեդ Մ. Լարսոնի մրցանակը Ֆարգոյի ՄԿՓ-ում` "կինոարտադրության մեջ ունեցած ակնառու ներդրման համար", "Անկախ կինոյի ռահվիրան"` Կանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում, "Տարվա կինեմատոգրաֆիստ" տիտղոսը Սիլվեր Լեյքի ԿՓ-ում (Լոս Անջելես):

Ֆիլմացանկ
Հյուսիսային լույսեր (1979), Ազդանշան 7 (1985), Եզրին (1986), Տապ և արևի լույս (1988), Փողոցը (1989), Խոսքեր մեռնողի համար (1990), Ընտրելով հաջողությունը (1994), Կավիճ (1996), Քաղաքը հողին է հավասարվել (1998), Ձմեռային նարինջներ (2000), Երգեցողություն (2000), Հարված (2000), C6 սխեման (2001), Աղմուկ (2003), Վերաբերմունք (2003), Սամթ (2004), Ֆրենք (2004), Անվտանգություն (2005), Կարիք (2005), Բացում (2006), Պան (2006), Օգտագործված է (2007), Զուգորդում (2007), Փրեսք կղզին (2007), Ներշնչվածը (2009), Ի±նչ է պատահել այստեղ (2011):

 

 

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն