Ֆիլմեր

Վալերի Բալայան

Վերադարձ
Վալերի Բալայան

Վալերի Բալայան (ծն. 1960, Սումի, Ուկրաինա)
Կինոռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունների, Ռուսաստանի կինոսցենարիստների գիլդիայի, Ռուսաստանի վավերագրողների գիլդիայի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության Ղրիմի մասնաճյուղի վարչության անդամ: Կինոյում կարիերան սկսել է որպես բանվոր “Լենֆիլմ” կինոստուդիայում (1980-82). 1982-ին օպերատորի օգնական է աշխատել Լենինգրադի Վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1984-ին ընդունվել է ԽՍՀՄ-ի Կինեմատոգրաֆիայի պետկոմին կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացի սցենարական բաժինը (Լեոնիդ Գուրևիչի արվեստանոց): 1989-ին ավարտել է որպես վավերագրող ռեժիսոր: Հետագա տարիներին նրա սցենարների հիման վրա ավելի քան 40 վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ ինքը 60-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Անգլետեր (1989), Անուշ երազ (1991), Անհայտ Կրեմլը (1994), Վլադիմիր Նաբոկով. գաղտնի կիրք (1996), Խորհրդային Ռուսաստանի գաղտնի կազմակերպությունները (1997), Ռուսաստան. սկիզբ (2001), Օտար Իոսելիանի (2004), Սոս Սարգսյան (2004), Չինգիզխանի երկրի առաջին տիկինը (2005), Հույսի աղոթք (2008), Հին արևելյան եկեղեցիները (2009), Սիրեք ինձ, խնդրում եմ (2010), Անժամկետ պատմություն (2011), Եվրոպայի հայկական ժառանգությունը (2011), Կայսրության անկումը (2012):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն