Ֆիլմեր

Թալուլա Գ.Սխվաբ

Վերադարձ
Թալուլա Գ.Սխվաբ

Թալուլա Գ. Սխվաբ (ծն. 1973, Օսլո, Նորվեգիա)
Ծնվելով կինոյի և թատրոնի գործիչների ընտանիքում` ըստ էության, հասակ է առել թատրոնի հարկի տակ: Շուտով սկսել է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել և բեմադրություններ անել, ապա բավական երիտասարդ տարիքում ընդունվել Ամստերդամի կինոակադեմիա: 1996-ին տեղափոխվել է Հոլանդիա, ավարտել կինոակադեմիան` որպես մոնտաժող և սցենարիստ/ռեժիսոր: Դեռ սովորելիս, «Անհեթեթություն» կարճամետրաժի սցենարի համար, արժանացել է Filmnet-ի մրցանակին: Մի շարք կարճամետրաժ ֆիլմեր և երաժշտական տեսահոլովաներ է հեղինակել, նաև գովազդներ` նախքան կորոշեր վերադառնալ արմատներին և թատերական ռեժիսուրա ուսանել: Ընդունվել է Ամստերդամի Թատերական դպրոց, քառամյա ուսումնառության տարիներին շատ բեմադրություններ արել, բայց շարունակել է նաև կինոռեժիսորական աշխատանքը: 2008-ին դարձել է tgDacota թատերական խմբի համահիմնադիր:

Ֆիլմացանկ
Մարդը սպասքապահարանում (2003), Վարորդական թեստ (2005), Իջևան մեկ գիշերով (2006), Առաջին կտրվածքը (2011):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն