Նորություններ

11 ֆիլմ “Միջազգային խաղարկային” մրցույթում

Վերադարձ 22 Հունիսի 2009 13:47
11 ֆիլմ “Միջազգային խաղարկային” մրցույթում “Ոսկե Ծիրան” 6-րդ միջազգային կինոփառատոնի Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընգրկվել են 11 ժապավեններ:

1. “Աշուն” – Օզջան Ալփեր, Թուրքիա
2. “Հանգիստ մնա և հաշվիր մինչև յոթը” - Ռամթին Լավաֆիփուր, Իրան
3. “Խելոք մնա” - Ժյուլիետ Գարսիա, Ֆրանսիա/Դանիա
4. “Կույր խոզը, որն ուզում է թռչել” - Էդվին, Ինդոնեզիա
5. “Աղջնակը” - Տիցցա Կովի, Ռայներ Ֆրիմել, Իտալիա/Ավստրիա
6. “Պալադինին որոնելիս” - Անջեյ Կրակովսկի, Գվատեմալա/ԱՄՆ
7. “Ափիոնի պատերազմ” - Սիդդիք Բարմակ, Հարավային Կորեա/ Աֆղանստան
8. “Մյուս ափը” - Գեորգի Օվաշվիլի, Վրաստան/ Ղազախստան
9. “Բրոդվեյի արքայազնը” - Շոն Բեյքեր, ԱՄՆ
10. “Մեկ ու կես սենյակ” - Անդրեյ Խրժանովսկի, Ռուսաստան
11. “Քերծվածք” - Միխալ Ռոսա, Լեհաստան

Միջազգային խաղարկային ֆիլմերը կդատի 6 հոգանոց ժյուրին, որի կազմում են ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր, փառատոնի պատվավոր հյուր Կոհեյ Օգուրին, Համբուրգի կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը, կինոպրոդյուսեր Պակո Պոշը Իսպանիայից, դերասան և սցենարիստ Էրիկ Պողոսյանը ԱՄՆ-ից, վրացի ռեժիսոր Նանա Ջորջաձեն և կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն